«ԵՄ-ին ինտեգրվելու հանրաքվեով կխուսափենք հերթական պատերազմից։ Դեպի ԵՄ գնալը
գոյաբանական վտանգներին դիմակայելու գործիքակազմերից մեկն է»: Այս մասին ասաց քաղաքագետ
Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով 4 կուսակցությունների
ու քաղհասարակության կողմից իշխանությանը ուղղված առաջարկին, այն է՝ 4 ամսվա ընթացքում
անցկացնել հանրաքվե ԵՄ-ին ինտեգրվելու հարցով։
Ստեփանյանը գնահատում է դեպի
Եվրամիություն գնալու իշխանությունների աշխատանքը, բայց կարծում է, որ քայլերը պետք
է արագացնել, քանի որ ժամանակը քիչ է. «Ժողովուրդը սպասելիքներ ունի իշխանությունից,
ու ակնհայտ է, որ ժողովուրդը ցանկանում է եվրաինտեգրում։ Մենք 30 տարի սպասել ենք, ու այդ սպասելու քաղաքականությունը
մեզ վրա թանկ է նստել, կորցրել ենք Սրցախ, հազարավոր մարդիկ, ու հենց դրա համար կարծում
եմ, որ 3-4 ամիսը շատ ողջամիտ ժամկետ է»։
Ստեփանյանի խոսքով՝ ԵՄ-ին ինտեգրվելը
Հայաստանի լինել-չլինելու հարց է. «Ադրբեջանը չի հարձակվի մի պետության վրա, որը հանրաքվե
է անցկացրել ու ասել է «այո» ԵՄ-ին, Ադրբեջանը չի հարձակվի մի պետության վրա, որը Հռոմի
ստատուտ է ընդունել, Ադրբեջանը չի հարձակվի մի պետության վրա, որը ունի Ֆրանսիայի հետ
այնպիսի հարաբերություններ, որոնք երբևիցե չի ունեցել։ Այս շարքում սա ուղղություններից
մեկն է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է այդ ուղղությունը օգտագործենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան